Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փ...

Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը: Հայկական կողմը գագաթնաժողովին չի մասնակցում: Քննարկումների մեկնարկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է՝ քննարկել են իրավիճակը Կովկասում:

Մինչև այդ Բելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ընդունված որոշումները հայ գործընկերներին փոխանցելու համար:

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Լուրեր»-ին հայտնել է, որ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը: