Երևանում ընթանում է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նա...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ընթանում է Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարը: Արարատ Միրզոյանն ու Կոնստանտինոս Կոմբոսն առանձնազրույց են ունեցել:

Նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպմանը կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: