Երևանում վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգ...

Երևանում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով բժիշկը մահացել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը;

«Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը:

Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին»,- գրել է նախարարը;

Գրառման մեջ նշվում է, որ բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր: