Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի....

Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի, Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում են: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է «Երևանի էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը:

«45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ են դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս կգան»,- նշել է նա:

Նշենք, որ Երևանում միայն 1 հին տրոլեյբուս է մնալու, որը նախատեսվում է կամ որպես գրադարան շահագործել, կամ որպես սրճարան:

Նշենք, որ այսօր գործակարգավարական խորհրդակցությունը վարում է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, քաղաքապետ Տիգրան Ավինյան նախընտրական քարոզարշավով պայմանավորված արձակուրդում է:

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ հաջորդ 45 տրոլեյբուսի ձեռքբերումից հետո ամբողջ տրոլեյբուսային պարկը կթարմացվի: