Երևանում թալանել են «ՎՏԲ բանկ»-ի վճարային տեր...

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի 2-րդ մասնաճյուղի կառավարիչ Գ.Կ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բանկին պատկանող՝ Կոմիտասի պողոտա 41 հասցեում տեղադրված վճարային տերմինալի դուռը բացելու միջոցով հափշտակել են թղթադրամի և մետաղադրամի պահոցները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, քննիչները: Վնասի չափը պարզվում է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել: