Երևանում սպանված կինը ՀՀ շրջակա միջավայրի նախ...

Նախօրեին Երևանում սպանված կինն աշխատում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում։ Վերջինս իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն էր։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են Շրջակա միջավայրի նախարարարությունից։

Նոյեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը: