Երևանում շուրջ 200 թեքահարթակ է կառուցվել

Երևանում ակտիվորեն շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի հուլիսի 21-ի գործակարգավարական խորհրդակցությանն ասաց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

«Արդեն իսկ 11 հասցեներում կառուցվել է 200 թեքահարթակ։ Հասցեների հավաքագրումը շարունակվում է ըստ քաղաքացիների կողմից «Ակտիվ քաղաքացի» հարթակին ուղարկված դիմումների և վարչության մասնագետների իրականացրած տեղազննությունների արդյունքում»,-մանրամասնեց Թևոսյանը։