Երևանում սեփական տներից մեկի վերելակի հորանից...

Ճգնաժամային կառավարման ազգային Կենտրոն դեկտեմբերի 6-ին ժամը 23։01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող սեփական տներից մեկի վերելակի հորանում դի կա, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպեսհայտնում  է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փրկարարները տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել Լ․ Շ․-ի (ծնված 1997 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։