Երևանում ռուս աղջկա հասցեին հայհոյանքներ հնչե...

Սեպտեմբերի 11-ին ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց մի օտարերկրացի․ մայրաքաղաքի Իսահակյան փողոցում մի երիտասարդ վիճաբանել է իր հետ և հայհոյանքներ հնչեցրել։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Դիլիջան քաղաքի 32-ամյա մի բնակիչ։

Սեպտեմբերի 16-ին երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։