Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 22-2...

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 22-28-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում և Արաբկիրում փետրվարի 25-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 26-28-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։