Երևանում «Mercedes»-ը տապալել է երկաթե էլեկտր...

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ելենա Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել կանաչ գազոնում:
 
Վթարի հետևանքով Ելենա Խ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: 

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել և փակել էր ճանապարհի երթևեկելի գոտին:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: