Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն

Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն։

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը նշել է, թե ծառայությանը պատվիրակվելու են հասարակական կարգի պահպանության ոլորտում քաղաքապետի լիազորությունների իրականացումը։

«Ներդրվող գործիքակազմի մաս է հանդիսանում առանց թույլտվության կամ թույլտվության պայմանների խախտմամբ համայնքի տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարողների գործունեությունը դադարեցնելու լիազորությունը, մասնավորապես, սահմանափակման ենթակա ծառայությունների հարցում»,- մանրամասներ է հայտնել նա։