Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման...

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով.

Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին։

Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վ․ Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ և ուղիղ, 2-րդ գոտուց ուղիղ, իսկ 3-րդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին՝ միայն ձախ ուղղությամբ։

Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում։