Երևանում կգործարկվեն էլեկտրաշչակներ

Երևանի բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի աշխատունակությունը ստուգելու նպատակով 2025 թվականի հունիսի 16-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կիրականացվեն էլէկտրաշչակների փորձարկումներ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ կից հրապարակելով պլան-ժամանակացույցը: