Երևանում Կարապի լճում և Հյուսիսային պողոտայու...

Երևանում Կարապի լճում և Հյուսիսային պողոտայում հունիսի 1–ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,

մոտենում է տարվա ամենագունավոր, ամենաուրախ ու ամենասպասված օրը՝ հունիսի 1-ը, և այդ օրվա գլխավոր հերոսը քաղաքի պահապան ու բոլորի սիրելի Առյուծիկն է:

Հունիսի 1-ին ժ. 12:00-18:00-ն հրավիրում ենք բոլորիդ Կարապի լիճ և Հյուսիսային պողոտա՝ միասին հետաքրքիր ժամանակ անցկացնելու և խաղալու: 20:30-ին Ազատության հրապարակում Առյուծիկը կբացահայտի մի շատ կարևոր գաղտնիք:

Սպասում ենք բոլորիդ»,– նշված է հայտարարության մեջ։