Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխությո...

Հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով  Երևանի քաղաքապետարանը երթևեկության կազմակերպման փոփոխություններ է իրականացրել:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ:

Իրականացվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ: