Օտարերկրացի կինը հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13.27-ին, զանգահարել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում փորձում են բացել դիմացի բնակարանի դուռը, իր բնակարանի դուռը ևս փորձել էին բացել։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ահազանգով նշված հասցե մեկնած Արաբկիրի ոստիկանները նկատել են երկու երիտասարդի, որոնք տեսնելով ոստիկաններին՝ դիմել են փախուստի։ Ոստիկանները նրանցից մեկին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
26-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։