Տիգրան Ավինյանը եւ Նիկոլա Ազնավուրը Երեւանում...

Հուլիսի 18-ին Երևանի կենտրոնում՝ «Կինոմոսկվա»-ի դիմաց, բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում ընդգծեց, որ ամառվա տապին էլ հրապարակը մարդաշատ է, և դա ամենաբարձր վկայությունն է Ազնավուրի արվեստի հանդեպ սիրո և գնահատանքի։

«Կարծում եմ՝ առաջին հերթին սերն է, որ մարդկանց բերել է այս հրապարակ։ Սերն է, որով կարելի է բնութագրել Ազնավուրի ամբողջ կյանքը և արվեստը։ Այդ սերը լցված է երաժշտության մեջ, լցված է տողերի մեջ»,- նշեց նախարարը։

Արձանը տեղադրվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որն, ըստ նախարարի՝ իր բովանդակությամբ և նշանակությամբ հանդիսանում է մշակութային հանգույց․

«Այս հրապարակը մշակութային տարածք է՝ կինոյի, թատրոնի, կերպարվեստի համար, և շատ ներդաշնակ ու տրամաբանական է, որ այստեղ է կանգնեցվում Ազնավուրի արձանը»։

Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը և թոռը: