Երևանում ավտոբուսը հետըթնաց շարժվելով՝ հայտնվ...

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը վարորդը մեքենան կայանել է, ապա իջել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը սուրճ է գնել և այդ ժամանակ նկատել է, որ ավտոբուսը հետըթնաց շարժվում է՝ կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են վնասված գազախողովակների վերականգնման աշխատանքներ իրականացնել:   Տեղում վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:  Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վարորդը երբ նկատել է, որ ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում, վազել է, փորձել է մտնել ավտոբուսի մեջ, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել, այժմ պարզվում է՝ ավտոբուսի՞, թե՞ երկաթե խողովակներին բախվելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: