Երևանում ավելանում է նոր բեռ` 30 հարկանի 7 շե...

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը գրել է․ 

Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասում նախատեսվում է կառուցել 7 հատ 30 հարկանի շենք։ Երևան քաղաքում այս ջրանջատումների և հոսանքազրկումների ֆոնին, նորից շին. թույլտվություններ են տալիս։ Ու երբ զանգում ենք «վիոլա», հարցնում, թե՞ ինչու ժամը 12:00 հետո ջուր չկա, պատասխանում են, որ ջրի քանակը չի հերքում, քանի որ շատացել են շենքերը։ Ինչ է ստացվում, որ այս քաղաքային իշխանությունները իրենց գրպանները լցնելու համար տալիս են բազմաթիվ շին. թույլտվություններ, չմտածելով, որ այդ ամենը ազդում է հասարակ քաղաքացու կենսամակարդակի վրա։
Կարծում եմ բոլորդ նկատել եք, որ մի փոքր «ծակ» են գտնում, շենք են սարքում ու դրա պատճառով ավելացել է`
1. ջրանջատումները
2. հոսանքազրկումները
3. խցանումները
4. ջրհեղեղները
5. կոյուղատար համակարգերի խափանումները
6. օդի աղտոտվածությունը, որը հասել է ռեկորդային ցուցանիշների
Դավթաշենում նախատեսվող շինարարությունը տևելու է 6 տարի։ 6 տարի շարունակ Դավթաշենում անպակաս է լինելու փոշին, կեղտը և աղմուկը։ Եւ քանի որ Երևանում արդեն չի գործում եկամտային հարկից աջակցություն ծրագիրը, այդ շինարարության ավարտը վտանգված է։