Վերջին օրերի առատ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
«Երեկ գիշերային ժամերին իրականացվել են, և այսօր էլ կշարունակվեն աշխատանքներ․ կկիրառվեն տեղային լուծումներ՝ երթևեկության անվտանգությունն ու ճանապարհների անցանելիությունը ապահովելու նպատակով։ Եղանակային պայմանների բարելավումից հետո կմեկնարկեն Երևանի փողոցների փոսային նորոգման հիմնական աշխատանքները»,- գրել է Երևանի քաղաքապետի տեղակալը։



