
2025 թվականի հունվարին, 2024 թվականի հունվարի համեմատ, Երևանում անշարժ գույքի գները նվազել են: Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով, Երեւանում նվազել է նաև գործարքների թիվը։
Նա ասաց, որ դեկտեմբերը գործարքների առումով պիկ ամիս էր։
Գալստյանը դա բացատրեց նրանով, որ հիփոթեքային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտի ֆոնին նկատվել է շտապողականություն՝ ավարտին հասցնել առքուվաճառքի գործարքը։
Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում ակտիվություն է նկատվում այն մարզում, որտեղ շարունակում է գործել հարկերի վերադարձի ծրագիրը, հավելեց Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։
«Սա հանգեցնում է նրան, որ մարզերում անշարժ գույքի գներն աճում են՝ ի տարբերություն Երևանի, որտեղ գները կայունանում են։ Կարելի է ենթադրել, որ անշարժ գույքի շուկայում կտրուկ տատանումների հետ կապված մտավախությունները վաղաժամ էին»,- նշեց նա։