ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մարտի 2-ի գիշերը՝ ժամը 2-ին, Արագածի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 28 փաթեթ՝ ընդհանուր 74,69 գրամ քաշով, և ծալովի դանակ:
Երևանի բնակիչ 32-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:



