Երևանում 28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել...

Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 21-ին: Երեկոյան ժամը իննի սահմաններում Արտաշատի խճուղում նրանք ձերբակալեցին փաստացի Երևանում բնակվող օտարերկրացի 28-ամյա երիտասարդի: Հայտնում են ՆԳՆ-ից:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 5 փաթեթ` ընդհանուր 6,5 գրամ կոկաինի նմանվող զանգվածով: Ըստ օտարերկրացու` հայտնաբերվածը թմրամիջոց է, որն ինքը վերցրել է մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրելու համար:

Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շրջանակներում ձերբակալվածը Երևանի տարբեր վայրերում մատնացույց է արել արդեն իսկ տեղադրած նույնատիպ 15 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 17,4 գրամ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: