Այսօր՝ մարտի 25-ին, Shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քնչական բաժնի քննիչների կողմից իրականացված հսկայածավալ, պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բացահայտվել է Երևանում 20-ամյա աղջկա սպանությունը, մինչդեռ առաջին իսկ օրվանից մահացածի հարազատները ու դեպքի վայրում ապրող բնակիչները տեղեկություններ էին տարածել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է։
Ինչպես գրում է Շամշյանը, այս սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։



