
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Սուրբ Պատրիկի օրվա առթիվ շնորհավորել է Իռլանդիային՝ երկրի կառավարությանն ու ժողովրդին մաղթելով խաղաղություն, բարգավաճում և հաջողություն։
Այս մասին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։
«Հայաստանը գնահատում է ամուր կապերը Իռլանդիայի հետ և ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունն, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում։ Մաղթում ենք խաղաղություն, հաջողություն և բարգավաճում Իռլանդիայի կառավարությանն ու ժողովրդին»,-ասված է գերատեսչության գրառման մեջ:
Իռլանդիայում Սուրբ Պատրիկի օրը նշում են մարտի 17-ին: