Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշման» արդյունքում անցյալ տարվա դեկտեմբերից դադարեցվել են անմիջական շփումները Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։
Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղան։
Այս ուղղությամբ հետեւողական քայլեր են ձեռնարկվում։ Մենք կոչ ենք արել Երեւանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը»,- ասել է Բայրամովը։
«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղան. Այս ուղղությամբ հետեւողական քայլեր են ձեռնարկվում։ Մենք կոչ ենք արել Երեւանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բայրամովը։



