Երևանի Տեր-Գրիգորյան փողոցում երթևեկությունը...

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Տեր-Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ: