Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հյուրընկալե...

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է «Լոս Անջելեսի քաղաքապետի երիտասարդ դեսպաններ» ծրագրի շրջանակում Երևանում գտնվող ուսանողներին, տեղեկացնում են քաղաքապետարանից:

Ծրագիրն իրականացվում է Լոս Անջելեսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Տարբեր մասնագիտություններ ընտրած օտարազգի երիտասարդների համար Հայաստան այցը հնարավորություն է` ծանոթանալու երկրի պատմությանը, մշակույթին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի գործունեությանը։

Ողջունելով հյուրերին՝ Լևոն Հովհաննիսյանը համառոտ ներկայացրել է քաղաքի կառավարման ձևաչափը, ավագանու դերը, քաղաքի զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթ ծրագրերը:

Երիտասարդները, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել են կրթական, սոցիալական և քաղաքային տնտեսության տարբեր այլ ոլորտներում առկա խնդիրներով ու բարեփոխումներով:
Հանդիպումից հետո ծրագրի մասնակիցներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան:

Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 6 человек и в помещении

Возможно, это изображение 3 человека, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 1 человек и сидит

Возможно, это изображение 13 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении