Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել...

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել ևս 170 նոր ավտոբուս:

Քաղաքապետարանից հայտնում են, որ դրանք կփոխարինեն «Հայգեր» ավտոբուսներին և «Գազել» մակնիշի փոքր դասի միկրոավտոբուսներին: 

Նշվել է նաև, որ Արին-Բերդի և Արցախի  փողոցների խաչմերուկը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող 1.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կհիմնանորոգվի: Մրցույթն արդեն կայացել է: Ծրագրով կփոխարինվեն ճանապարհածածկի տակի հաղորդուղիները՝ ջրամատակարարման, ոռոգման և հեղեղատար համակարգերը: Վերատեղադրվելու են արտաքին գազատարները: Կառուցվելու են հենապատեր,  փոխադրամիջոցների կայանման գրպաններ, մայթեր, թեքահարթակներ, սիզամարգեր: