Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի հանրային տրանսպորտի համար 170 նոր ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարել։
Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք նոր մրցույթ ենք հայտարարել, նախատեսում ենք փոխել Higer մակնիշի հին ավտոբուսները։ Դրանից հետո Երևանի հանրային տրանսպորտում հին շարժակազմի որևէ տրանսպորտային միջոց չենք ունենա։ 170 նոր ավտոբուս ենք ձեռք բերելու»,- ասել է Ավինյանը։
Ավինյանը հիշեցրել է, որ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել նաև 250 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ։



