Երևանի Պուշկինի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն
Դեկտեմբերի 19, 2025
Տարածել՝
Դեկտեմբերի 22-ից Պուշկինի փողոցում՝ Պուշկինի - Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: