Երևանի փոխքաղաքապետն ազատ է արձակվել

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ազատ է արձակվել, հայտնել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան գրառման միջոցով։

Հիշեցնենք՝ Գևորգ Սիմոնյանը կալանավորվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում գնումների գործընթացում գործուղումների, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում հայտնաբերված չարաշահումների գործով ։