Երևանի փոխքաղաքապետն առաջարկում է ավելացնել «...

Պլանավորվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում և նպատակային հատկացումներն ավելացնել 273 միլիոն 797 հազար 100 դրամով։ Նշված գումարը պետք է ուղղել «Ամանոր 2020» ծրագրի շրջանակներում Երևանում իրականացվող միջոցառումների կազմակերպմանը։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց  Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց փոխքաղաքապետից՝ ո՞րն է պատճառը, որ քաղաքապետարանը մեկ անձից գնում է կատարում մի կազմակերպությունից, որն ամիսներ առաջ ուղարկվել է սև ցուցակ։

Հայկ Սարգսյանն ի պատասխան նկատեց, որ «Ֆակտորի փրոդաքշն» կազմակերպությունը սև ցուցակ ուղարկվել է նախորդ գնումներից մեկի ժամանակ։

Պետք է նկատել նաև, որ կառավարության այս տարվա նոյեմբերի 14-ի նիստում որոշվել էր Երևանում «Ամանոր 2020» միջոցառումների իրականացման համար 271 միլիոն դրամ հատկացնել։ Գումարը տրամադրվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ որպես սուբվենցիա՝ այն կփոխանցի Երևան համայնքին։