Երևանի նախկին փոխքաղաքապետն ու նրա կինը հրավի...

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը` կնոջ` Արմինե Գրիգորյանի հետ հրավիրվել է գլխավոր դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կատարված ուսումնասիրության շրջանակում։Այս մասի տեղեկանում ենք News.am լրատվականից։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,– ասված է ծանուցման մեջ:

Նիկոյանն ու կինը դատախազություն են հրավիրվել նախնական սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին։ Իսկ այդ օրն ու ժամին ներկայանալու անհնարինության դեպքում նրանք պետք է կապ հաստատեն դատախազության հետ այցի օրն ու ժամը համաձայնեցնելու համար։