Երևանի N143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել...

Երևանի N 143 «մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է:

Հակակոռուպցիոն կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել հաստատությունում, դժգոհելով, որ Դանիելյանին վերանշանակել են պաշտոնին:

Ծնողները մտահոգություն էին հայտնում, որ չեն կարող իրենց երեխաներին վստահել կաշառքի մեջ մեղադրվող տնօրենին: