Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Մետրոպոլիտենից հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 446 560 ուղևոր:
«Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 534-ը՝ երեք վագոնանի, 1330-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 452550 ուղևոր։ Փաստացի տեղափոխվել է 446560 ուղևոր։ Կատարողականը 98,7 % է»,- հայտնում են մետրոպոլիտենից։