Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է,...

Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսպիսի դրոշ էր այսօր հայտնվել Երևանի կենտրոնում` անհայտ երկրի, անհայտ նկարչի կողմից ստեղծված: Դրոշ տեղադրողներին տուգանել են փողոցը սխալ անցնելու համար, իսկ այժմ հրավիրում են Կենտրոնի ոստիկանություն»:

ՆԳՆ-ից տեղեկացրին, որ Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն: Այլ մեկնաբանություն ՆԳՆ-ից չտվեցին: