
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում հուլիսի 10-ին ժամը 10:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ հանրությանը խնդրելով չանհանգստանալ։