Սահմանային անվտանգության հանձնաժողովի կանոնակարգը նախատեսում է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի շրջանակում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, սահմանային անվտանգության հանձնաժողովի կանոնակարգի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ հոկտեմբերի 22-ին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այդ կանոնակարգի կարեւոր բաղադրիչներից մեկն այն է, որ բոլոր հարցերը լուծվում են հանձնաժողովի կողմից կոնսենսուսի միջոցով։ «Իրավիճակ, որը կվերաբերի մեր կամ ադրբեջանական կողմին, եւ որի շրջանակում առաջադրվելու են ինչ-որ պահանջներ, չի առաջանա»,- հավաստիացրել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ կոնսենսուսային քննարկումների բոլոր հարցերը պետք է ճշտվեն եւ գրանցվեն։ «Դրանից հետո կողմերը պատրաստ կլինեն որոշում ընդունել»,- ընդգծել է կառավարության ներկայացուցիչը։