Երեւանի ավագանիում ՔՊ-ն նոր անդամ ունի՝ Արեւի...

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 21-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու անդամ Նարեկ Մանուկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

ԿԸՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում արձանագրել է, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեւիկ Գեւորգի Բլեջյանցին։