Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով տեղի ունեցած միջադեպի պատասխանատու կառուցապատողը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ վերջինի նկատմամբ նշանակվել է 1.5-2 մլն դրամի տուգանք: