Երևանցիների 51 տոկոսի կարծիքով, ավագանու ընտր...

«Ըստ Ձեզ Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունները կլինե՞ն արդար»,- Երևանում անցկացված հարցման ժամանակ այս հարցն է տրվել քաղաքացիներին։

Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • միանշանակ այո – 16,1 տոկոս
  • ավելի շուտ այո – 28,9 տոկոս
  • ավելի շուտ ոչ – 19,5 տոկոս
  • միանշանակ ոչր – 32,1 տոկոս
  • դժվարանում եմ պատասխանել – 3,3 տոկոս։

Հարցումներն իրականացվել են Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը։

Հարցումն իրականացրել է  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն։

Հարցման արդյունքները ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց մամուլի ասուլիսի ժամանակ։