Երևան թռչող «Boeing 737»-ը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան՝ օդանավի առջևի շասսի կառավարման սենսորի աշխատանքի պատճառով, «ՌԻԱ»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը վերադառնում է «Շերեմետևո» օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ թռիչքի ժամանակ ակտիվացել է առջևի շասսի կառավարման խափանման սենսորը։