Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատա...
Հոկտեմբերի 22-ին, ժամը 15։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լեռնանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել պատահար. կա զոհ և տուժած։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Vaz-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Պ․ ծնված 1948 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1951 թ.) տեղում մահացել է:
 
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևոր Մ․Ա․-ի դին դուրս բերել և հանձնել շտապօգնության ավտոմեքենային։