Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։
Այս տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Factor.am-ը տեղեկացրել էր, որ առավոտյան Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։
Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։ Նշենք նաև, որ նախորդ տարի այս միջոցառմանը մասնակցելու նպատակով Բաքու էր մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։
Նարեկ Կիրակոսյան



