Համաշխարհային բանկը Ուկրաինային է փոխանցել 841 միլիոն դոլար, որը հատկացվել է Կանադայի կառավարության երաշխիքների ներքո։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արևմտյան երկրների երաշխիքների ներքո Համաշխարհային բանկի կողմից Ուկրաինային հատկացված ֆինանսավորման ընդհանուր ծավալն այսպիսով հասել է 54,3 միլիարդ դոլարի, նշել է Կորեցկին։
Համաշխարհային բանկի պահուստներից Ուկրաինային միջոցներ հատկացնելու մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել սեպտեմբերի սկզբին Կանադա Վլադիմիր Զելենսկու այցի ընթացքում։



