Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերո...

ԱԺ նախագահը հիմա պետք է պատվիրակություն կազմեր, պետք է գնայինք «Զվարթնոց» օդանավակայան, տեսնեիք, թե այնտեղ ինչ է կատարվում, խորհրդարանում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: 

«Չե՞ք ուզում գնալ, հարցնել՝ ինչու են էդ մարդիկ գնում: Մեր ողբերգությունն է, որ մարդիկ տնով-տեղով, իրենց գույքով լքում են հայրենիքը: Փոխանակ այնտեղ լինեիք, հասկանայիք՝ ի՞նչ կարող ենք անել, որ հայը մնա իր հայրենիքում, այստեղ քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորների թիվը, որովհետև պարկեշտ դատավորները հրաժարվում են տալ կալանքի սանկցիաները, որն ուզում է երկրի գլխավոր ֆեյքը», - ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ դարձրել էին 1050 դոլար: