«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում սր...

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, թե «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող սրբազաններից մեկի առողջական վիճակը վատթարացել է:

«Տեղեկությունն այն մասին, թե «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը վատթարացել է, չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը: