
Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shmashyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Սերգեյ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշերին ապա արտաքին լուսավորության երկաթե սյանը։
Վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Մերի Բ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշպատի քննչական բաժին։